«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի սահմանած ռեկորդը: «Լիվերպուլը» 21 խաղերից հետո վաստակել է 61 միավոր։ Ինչպես փոխանցում է Opta-ն, սա բացարձակ ռեկորդ է եվրոպական թոփ-5 առաջնություններում 21 խաղ հետո վաստակած միավորների քանակով։ Նախկինում ոչ մի թիմ եվրոպական թոփ-5 լիգաներում 21 խաղից հետո 61 միավոր չի վաստակել։
«Երբ ինձ ասացին ռեկորդի մասին, ես անկեղծորեն ոչինչ չէի զգում: Ես 50 տարի է ֆուտբոլում եմ, և եթե ինչ-որ մեկը ինձ ասեր, որ դա տեղի է ունենալու, ես կպատասխանեի, որ դա անհնար է: Հիմա դա տեղի է ունեցել, և ես չգիտեմ, թե ինչն է սխալ ինձ հետ: Բայց դա հիանալի է, բացառիկ է: Եթե այդպիսի հաղթարշավը դյուրին լիներ, շատ այլ թիմեր նույն արդյունքը ցույց կտային: Սակայն մենք «Տոտենհեմի» հետ խաղից առաջ չէինք մտածում ռեկորդի մասին, և ինչ-որ մեկը ստիպված էր ինձ հիշեցնել խաղից հետո»,- մեջբերում է Կլոպին Teamtalk-ը։