«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը 2016-ին այս պաշտոնում նշանակվելուց հետո վնասել է մեկից ավելի ավտոմեքենա: 48-ամյա իսպանացին այս ընթացքում վարում էր Mercedes GLE (80 հազար ֆունտ), Range Rover (150 հազար ֆունտ), Bentley GTX700 (200 հազար ֆունտ) և Mini Cooper (30 հազար ֆունտ) — մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 460 հազար ֆունտ (540 հազար եվրո) յուրաքանչյուր մեքենային պատճառելով վնաս:
Լու Մարտինը և Փոլ Բալուսը իրենց «Pep’s City: The Making of a Superteam» իրենց գրքում խոսել են Գվարդիոլայի խնդիրների մասին ՝ մեքենա վարելիս:
«Նա «Բարսելոնայից» ունի անփույթ վարորդի համբավ և այժմ նա իր չորրորդ մեքենան է վնասում` Մանչեսթերում: Պեպը շատ բաների մեջ հիանալի է, բայց մեքենան վարելը դրանց թվում չէ»,- ասում են գրքի հեղինակները։