«Բարսելոնայի» ղեկավարությունը Չավիի մերժումից հետո նոր տարբերակներ է դիտարկում թիմի գլխավոր մարզչի փոփոխության հարցում։
Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, կատալոնական ակումբը երկու ճանապարհ է տեսնում ստեղծված իրավիճակում։ «Բարսելոնան» հնարավոր է մինչև ամառ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակի «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պիմիետային, իսկ ամռանը հրավիրի Չավիին։
Երկրորդ տարբերակում «կապտանռնագույնների» ղեկավարությունը դիտարկում է Էռնեստո Վալվերդեին հեռացնելու և մշտական գլխավոր մարզիչ նշանակելու տարբերակը։ Կա երկու թեկնածու։ Առաջինը «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն է։ Երկրորդը «Էստուդիանտեսի» գլխավոր մարզիչ Գաբի Միլիտոն։
Հիշեցնենք, որ Չավին մերժել է հունվարին «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը։