Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատալանտային»։
Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին։ Անտոնիո Կոնտեի թիմին առաջ մղեց Լաուտարո Մարտինեսը։ 75-րդ րոպեին «Ատալանտան» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Ռոբին Գոսենը։ 88-րդ րոպեին Լուիս Մուրիելը չիրականացրեց 11-մետրանոց հարվածը։ «Ներաձուրիներին» փրկեց դարպասապահ Սամիր Հանդանովիչը։
«Ինտերը» միավորների քանակը հասցնում է 46-ի ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սակայն «Յուվենտուսը» իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Ատալանտան» 35 միավոր ունի 5-րդն է։