«Միլոուկի Բաքսը» վստահ հաղթանակ տարավ «Սակրամենտո Քինգսի» նկատմամբ NBA-ի կանոնավոր մրցաշրջանի խաղում՝ 127: 106:
Հաղթողների ամենաարդյունավետ խաղացողը Քրիս Միդլթոնն էր, ով դաբլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 27 միավոր և 11 խափանում։ 24 միավոր վաստակեց Էրիկ Բլեդոն: Եվս մեկ դաբլ-դաբլի հեղինակ Յանիս Ադետոկունբոն՝ 13 միավոր և 10 խափանում:
«Քինգսից» դաբլ-դաբլի հեղինակներ դարձան Նեմանյա Բելիցան (12 միավոր և 13 խափանում) և Դ’Արոն Ֆոքսը (19 միավոր և 10 փոխանցում):