«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է վերանայել իրենց խաղացողների պայմանագրերը:
Դա պայմանավորված է նրանով, որ պաշտպան Ժերար Պիկեն ներգրավված է տարբեր նախագծերում, այդ իսկ պատճառով նա հաճախ բացակայում է թիմի մարզումներից:
Կատալոնական ակումբը արգելելու է թիմի ֆուտբոլիստներին առանց հատուկ թույլտվության որևէ այլ մասնագիտական գործունեություն ծավալել: Այս կետը կհայտնվի բոլոր ֆուտբոլիստներ պայմանագրերում հաջորդ մրցաշրջանից:
Հիշեցնենք, որ Պիկեն «Անդորրա» ակումբի սեփականատերն է։