Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա օրերին կարող է հայտարարել պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հետ պայմանագիր կնքելու մասին:
Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալական ակումբի ներկայացուցիչներն այս պահին Մանչեսթերում են ու քաննարկում են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները: Հաղորդվում է, որ անգլիական գրանդը կվճարի 70 մլն եվրո:
Այս մրցաշրջնաում Ֆերնանդեշը մասնակցել է 24 խաղի՝ այդ ընթացքում դառնալով 13-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ-ը: