Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Կալյարին» սեփական հարկի տակ ընդունել է «Միլանին»: Հանդիպումը կայացել է Կալյարիի «Սարդինիա Արենա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը խաղի 46-րդ րոպեին բացել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն: Երկրորդ կեսի միջնամասում միլանցիների առավելությունը կրկնապատկել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն իր առաջին գոլն է խփել է «Միլան» վերադառնալուց հետո պաշտոնական խաղերում:
Ավելի վաղ 38-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել «Ռոդենսի» հետ ընկերական խաղում (9:0):
«Կալյարին» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 29 միավոր: «Միլանը» 25 միավորով 8-րդն է:
⚽️ @RafaeLeao7 + @Ibra_official for the 3 points! 👊🏻🔴⚫
— AC Milan (@acmilan) 11 января 2020 г.
2 gol, 3 punti! 👊🏻🔴⚫#CagliariMilan #SempreMilan pic.twitter.com/fvLZmmiz6X