Անգլիական «Էվերթոնը» պատրաստվում է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էվերտոնին:
Այս հունվարին լիվերպուլյան ակումբը 23-ամյա հարձակվողի դիմաց պատրաստ է վճարել 30 մլն եվրո:
Gazeta Esportiva-ի հաղորդմամբ, Կառլո Անչելոտին անձամբ է հետաքրքրված հարձակվողի ծառայություններով:
Էվերտոնը 2019 թ-ի Կոպա-Ամերիկայի լավագույն ռմբարկուն էր: Նախորդ տարի նրա ծառայություններով հետաքրքրված էր Դորտմունդի «Բորուսիան»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Պորտու-Ալեգրիի» հետ նախատեսված է մինչև 2023 թ-ը: