Աշխարհի վեցերորդ ռակետ Բիանկա Անդրեեսկուն հայտնել է, որ չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը վնասվածքի պատճառով։
«Ցավոք սրտի, ես չեմ կարողանում վերականգնվել մինչ Ավստրալիայի բաց առաջնությունը և չեմ խաղա այնտեղ այս տարի։ Սա շատ բարդ որոշում էր, որովհետև ես սիրում եմ Մելբուրնում խաղալը, բայց չեմ կարող խախտել ծնկիս վնասվածքի վերականգնման պլանները։ Անհամբերությամբ սպասում եմ վերադարձիս Ավստրալիա»,-գրել է կանադուհի թենիսիստը Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Անդրեեսկուն US Open-2019-ի չեմպիոնուհին է։