Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացավ «Քրիսթալ Փելաս» — «Արսենալ» հանդիպումը։
Խաղի հաշիվը բացվեց 12-րդ րոպեին։ «Զինագործներին» առաջ մղեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Թիմերը ընդմիջման գնացին այս հաշվով։
Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը հավասարեցրին հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Ջորդան Այուն։ 67-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ թողնելով իր թիմին 10 հոգով։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Արսենալը» միավորների քանակը հասցնում է 28-ի ու 10-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Քրիսթալ Փելասը» 29 միավորով 9-րդն է։