Շարունակվում է ATP Cup մրցաշարը: Արդեն հայտնի են կիսաեզրափակչի 2 մասնակիցները: Երեկ, լավագույն քառյակում իրենց տեղն ապահովել էին Ռուսաստանն ու Ավստրալիան:
Այսօր կայանում են մյուս 2 քառորդ եզրափակիչները:Սերբիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Կանադային ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Հաղթանակներ են տոնել Դուշան Լայովիչն ու Նովակ Ջոկովիչը: Ջոկովիչը հաղթել է ծանր պայքարում՝ 3 սեթում՝ 4:6,6:1,7:6 հաշվով:
Այս պահին ընթանում է Բելգիա-Իսպանիա դիմակայությունը: Հաշիվը հավասար է՝ 1:1: Բաուտիստա-Ագուտը 2 սեթում՝ 6:1, 6:4 հաշվով հաղթել է Կոպեյանսին, իսկ Նադալն անակնկալ պարտություն կրեց Գոֆենից:
Կիսաեզրափակչի վերջին ուղեգրի տիրակալին պարզելու համար Իսպանիան ու Բելգիան կմրցեն զուգախաղում: