«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Աթլետիկոյին» (2: 3) պարտվելուց հետո պաշտպանել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին:
«Վալվերդեն մեղավոր չէ, մենք սխալներ թույլ տվեցինք, որոնք չպետք է թույլ տայինք:
Ես չգիտեմ, թե արդյոք պարտությունները նպաստում են մեր առաջընթացին, բայց այս պարտությունը ցույց է տալիս, որ ուղղելու շատ բան ունենք: Մենք վերահսկում էինք խաղը և թույլ տվեցինք, որ մեզ անակնկալի բերեն հակագրոհներով»,- մեջբերում է հարձակվողին Marca-ն: