«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ, խոսել է թիմի ռմբարկու Հարի Քեյնի վնասվածքի մասին:
«Սա շատ ցավալի թեմա է ինձ համար: Հարին մեր թիմի առաջատարն է և նրա կորուստը շատ վատ է անդրադառնում մեզ վրա:
Ոչ ոք չի կարող փոխարինել Քեյնին », — Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է BBC- ն:
Հիշեցնենք, որ Քեյնը ձախ ոտքի ազդրի վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում, որտեղ «Տոտենհեմը» 0-1 հաշվով պարտվել էր մրցակցին։
Հավելենք, որ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա վաղը՝ 21:30-ին: