Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը քննադատել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, տեղեկացնում է Sunday Times-ը:
«Այնպիսի տպավորություն է, որ Պոլը դժկամությամբ է խաղադաշտ դուրս գալիս: Նրա դեմքի արտահայտությունը դա է ցույց տալիս:
Այդպես ֆուտբոլ չեն խաղում: Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր 100 եվրո են վաստակում, բայց ավելի երջանիկ տեսք ունեն:
Հասկանալի է՝ նա երջանիկ չէ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն, այդ պարագայում պետք չէր այնտեղ տեղափոխվել:
Պոլը կարող էր մնալ «Յուվենտուսում» և դառնալ այդ ակումբի իրական լեգենդը»,- ասել է Մեքսեսը:
Հիշեցնենք, որ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»: