Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Շտեֆան Իլզանկերը մեղադրվում է բռնաբարության մեջ, հաղորդում է Sport Bild-ը:
Նշվում է, որ ոստիկանություն է դիմել 26-ամյա մի կին, ով հայտնել է իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգության մասին:
Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել Իլզանկերի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ: Այդուհանդերձ հաղորդվում է, որ կնոջ վկայություններում կան որոշ հակասություններ:
Իլզանկերը հերքում է բոլոր մեղադրանքները և պատրաստ է բժշկական փորձաքննություն անցնել:
Հավելենք, որ ավստրացի ֆուտբոլիստը գերմանական ակումբ է տեղափոխվել 2015 թվականին: «Լայպցիգի» կազմում նա անցկացրել է 104 հանդիպում: