Աշխարահրչակ երգչուհի Շակիրան cbsnews-ի հետ հարցազրույցի ընթացքում խոստովանել է, թե ինչու չի ցանկանում ամուսնանալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ նրանք գրեթե 10 տարի միասին են: Ավելին, Շակիրան և Պիկեն 2 որդի ունեն` նրանցից մեկը այժմ 6 տարեկան է, մյուսը՝ 4.
«Անկեղծ ասած, ամուսնությունը սարսափեցնում է ինձ: Ես չեմ ուզում, որ նա ինձ վերաբերվի ինչպես իր կնոջը: Թող նա իմ մեջ տեսնի իր սիրելիին, իր ընկերուհուն: Ես ուզում եմ նրան լավ մարզավիճակում պահել և Ժերարը պետք է հասկանա, որ ամեն ինչ հնարավոր է՝ կախված նրա պահվածքից»- խոստովանել է Շակիրան: