Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իր կազմում տեսնել «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ Ռուիսին գնելու համար Նեապոլ են մեկնել անգլիական ակումբի ղեկավարները:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Ռեալը»:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռուիսը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: