«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն չի պլանավորում հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում կրած պարտության համար:
Լրագրող Հելենա Կոնդիսի տվյալներով, Բարտոմեուն նոր մարզիչ չի փնտրում, քանի որ ակումբի վերնախավը նույնպես կարծում է, որ «Ատլետիկոյի» դեմ հանդիպումն այս մրցաշրջանում լավագույն խաղերից մեկն էր:
19 տուրից հետո Լա լիգայում «Բարսելոնան» ու «Ռեալն» ունեն 40-ական միավոր: