«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ երևանյան թիմը վերսկսել է մարզումները «Նաիրի» մարզադաշտում՝ Արմեն Ադամյանի գլխավորությամբ:
Մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ թիմը համալրել է առաջին նորեկ Պապե Կամարան, ով տեղափոխվել է «Ուրարտուից»: Մյուս արտասահմանցի ֆուտբոլիստները և պոտենցիալ նորեկները «Ալաշկերտին» կմիանան առաջիկա օրերին: