«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Աթլետիկոյից» կրած պարտությունը (2:3):
«Դա լարված խաղ էր, որի ընթացքում, ինձ թվում է, մենք աստիճանաբար առաջընթաց էինք գրանցում: Առաջին 10-12 րոպեի ընթացքում նրանք ավելի ուժեղ էին, բայց ես վստահ եմ, որ ընդմիջումից առաջ մենք պետք է առաջ լինեինք հաշվի մեջ:
«Աթլետիկոյի» գոլերը մեզ զարմացրեցին: Թվում էր, թե մենք պահում ենք խաղը վերահսկողության տակ, բայց դրանք փոխեցին ամեն ինչ»,- մեջբերում է մասնագետին Marca-ն: