«Հյուսթոն Ռոքեթսը» NBA-ի կանոնավոր առաջնության խաղում առավելության հասավ «Ատլանտա Հոքսի» նկատմամբ`122:115 հաշվով:
Խաղի գլխավոր հերոսներն էին համապատասխանաբար Ջեյմս Հարդենը և Թրեյ Յանգը, ովքեր թրիփլ-դաբլների հեղինակ դարձան:
Հարդենն իր ակտիվում ունի 41 միավոր, 10 խափանում և 10 փոխանցում: Յանգը վաստակեց 42 միավոր, կատարեց 13 խափանում և 10 փոխանցում: Այսպիսով, NBA- ի պատմության մեջ առաջին անգամ մրցակից թիմերի բասկետբոլիստները ձևակերպեցին թրիփլ-դաբլ՝ 40+ միավորով: