«Ռոմայի» ղեկավարությունը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի հետ: Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլա Շիրան:
Հռոմեացիները պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր մինչև 2024 թվականի ամառ `յուրաքանչյուր մրցաշրջանում 3,5 միլիոն եվրո աշխատավարձով՝ գումարած բոնուսնե:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» պատրաստվում է պայմանագրից հանել ֆուտբոլիստի տրանսֆերի փոխհատուցման գումարը, որն այժմ կազմում է 30 միլիոն եվրո: