«Բետիսի» նորեկ Կարլես Ալենյան չի բացառել, որ ապագայում կարող է հանդես գալ «Ռեալում»: Այդ մասին կիսապաշտպանը հայտարարեց Cadena SER- ին տված հարցազրույցում:
«Ֆուտբոլն անկանխատեսելի է: Ես ամբողջ կյանքս ապրել եմ Բարսելոնայում, բայց երբեք մի ասա երբեք: Այո, ինձ համար այս թիմը գլխավոր մրցակիցն է («Ռեալ»), բայց կյանքում ամեն ինչ կարող է փոխվել»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստը «Բարսելոնայից» տեղափոխվեց Սևիլիան ներկայացնող ակումբ: