«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ա Սերիայի 19-րդ տուրի` «Յուվենտուսի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը:
Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Հիշեցնենք` Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն իսկ 10 խաղ բաց է թողել «Ռոմայի» կազմում` սեպտեմբերի վերջին ստացած ցավալի վնասվածքի պատճառով:
Այս մրցաշրջանում 30-ամյա հայ ֆուտբոլիսն անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:45-ին: