ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչում «Սենթ-Էտյենի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (6:1) հրաժարվել է խոսել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Այդ խաղում Մբապեն խփել է իր թիմի գոլերից մեկը.
«Այս պահին ես ցանկանում եմ պարզապես ֆուտբոլ խաղալ և կենտրոնանալ մրցաշրջանի վրա: Ակումբը հանգիստ, կայուն վիճակում է գտնում: Հիմա պայմանագիրը երկարաձգելու մասին խոսելու ժամանակը չէ»,- Մբապեի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Մբապեն «Մոնակոյի» սան է, իսկ 2017 թվականից հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: