«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ուիլֆրիդ Բոնին հայտնվել է ռուսական «Ռուբինի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Soccer.com-ը:
Նշվում է, որ ռուսական ակումբի ներկայացուցիչները սկսել են բանակցությունները 31-ամյա հարձակվողի գործակալների հետ:
Հիշեցնենք, որ այժմ Բոնին ակումբ չունի: Նրա վերջին ակումբը Քաթարը ներկայացնող «Ալ Արաբին» էր:
Հավելենք, որ ռուսական ակումբը վերջերս գլխավորեց հոլանդական «Վիտեսի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին: