Գերմանական «Հոֆենհայմը» ընկերական հանդիպում է անցկացրել հոլանդական «Դեն Հագի» հետ՝ պարտվելով 1։2 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից։
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը»` օգտվելով Բունդեսլիգայում դադարից, հունվարի 8-ին ևս մեկ ընկերական հանդիպում անցկացրեց:
Գերմանական ակումբը մրցեց «Ֆեյենորդի» հետ և պարտվեց 2:3 հաշվով: Սարգիս Ադամյանը հայտավորված չէր այդ խաղին:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ։