«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Օլե Գունար Սուլշերը լքի ակումբը: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Ինքը՝ մասնագետը, միտված է աշխատել ՄՅՈւ-ում և ուշադիր հետևում է անգլիական ակումբում տիրող իրավիճակին:
Ալեգրին «Յուվենտուսի» հետ 5 տարվա ընթացքում նվաճել է 5 չեմպիոնություն Իտալիայում: Նախկինում մամուլում լուրեր էին տարածվել, որ ՊՍԺ-ն նույնպես ցանկանում է հրավիրել Ալեգրիին: