Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Թայսոնը չի տեղափոխվի բրազիլական «Ինտերնասիոնալ», հաղորդում է Globo-ն:
Ակումբները չեն կարողացել համաձայնեցնել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:
Հիշեցնենք, որ Թայսոնի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական ևս մեկ ակումբ՝ «Կորինտիանսը»:
Ուկրաինայի այս առաջնությունում բրազիլացին անցկացրել է 16 հանդիպում ՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: