Թուրքական «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Լուիս Գուստավոն կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, հաղորդում է O Jogo-ն:
«Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Նա կարող է այնպիսի ֆուտբոլ ցուցադրել, որ պարզապես ապշում ես: Նեյմարի միակ խնդիրը այն է, որ նա չի կարողանում մշտապես ցուցադրել այդ խաղը:
Այդ առումով, Նեյմարը իհարկե զիջում է Մեսսիին: Նրանք միասին խաղացել են նույն ակումբում և եղել են պահեր, երբ նա ավելի լավ տեսք է ունեցել:
Սակայն, դրանք ընդամենը պահեր են:
Սա է նրա գլխավոր խնդիրը»,-հայտարարել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-2017 թվականներին: