«Լոռի ՖԱ»-ն և վրացի կիսապաշտպան Լևան Մատչարաշվիլին երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Մատչարաշվիլին «Լոռի» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին։ Ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Լոռի ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնում Լևանին կատարած աշխատանքի, նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: