Ջոնաթան Բարնետը` Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալը, խոսել է ֆուտբոլիստի`իսպանական ակումբից հնարավոր տեղափոխության մասին:
«Գարեթը հետաքրքրված չէ MLS տեղափոխությամբ: Նա հունվարին ոչ մի տեղ չի հեռանա «Ռեալից», և քիչ հավանական է, որ ամռանը կհեռանա»,- Բարնետի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը», որի գույները ուելսցին պաշտպանել է 2007-ից 2013 թվականներին` նախքան «Ռեալ» տեղափոխությունը:
Նախորդ տարվա ամռանը հարձակվողը մոտ էր չինական Սուպերլիգա տեղափոխությանը, սակայն գործարքը խափանվեց:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ուելսցին Իսպանիայի առաջնության 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: