Ռուսական ԲԿՄԱ-ն գնել է Բրեստի «Դինամոյի» հարձակվող Իլյա Շկուրինին, տեղեկացնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է 4,5 տարի ժամկետով:
Հատկանշական է, որ «Դինամոն» երեկ էր հայտարարել ֆուտբոլիստի տրանսֆերի մասին, ով որպես ազատ գործակալ էր տեղափոխվել բելառուսական «Էներգետիկա-ԲԳՈՒ» թիմից:
Ընդամենը մեկ օր անց, նա արդեն ռուսական ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ է:
Հավելենք, որ «Էներգետիկի» կազմում Շկուրինը անցկացրել է 26 հանդիպում ՝ դառնալով 19 գոլի հեղինակ: