«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է դառնալ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Կարմիր սատանաների» և իտալացիների միջև գործարքի պայմանները չեն հստակեցվում, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր առաջարկել:
Էշլիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը, այդ իսկ պատճառով հունվարի 1-ից նա իրավունք կստանա բանակցություններ սկսելու այլ ակումբների հետ:
Բացառված չէ նաև, որ տեղափոխությունը կկայանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն դրա համար ակումբները պետք է համաձայնեցնեն նրա պայմանները:
Յանգը 2011 թվականից է պաշտպանում «Մանչեսթեր Յունայթեդի» գույները: Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական Պրեմիեր-լիգայի 12 հանդիպման է մասնակցել, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: