«Մոնտերեյի» գլխավոր մարզիչ Անտոնիո Մոհամեդը անարգանք է նկատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործողություններում:
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Լիվերպուլը» «Մոնտերեյին» հաղթել էր 2:1 հաշվով:
«Կլոպը անընդհատ դեղին քարտ էր պահանջում, քանի որ կարծում էր՝ իմ ֆուտբոլիստները կոպիտ են գործում Սալահի նկատմամբ:
Երբ ես ասացի, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստը պետք է կարմիր քարտ ստանա, նա ծիծաղեց իմ վրա և լեզու ցույց տվեց: Երբ տեսա դա, հունից դուրս եկա և չեմ հիշում, թե ինչ ասացի: Դրանք իմ էմոցիաներն էին»,- մասնագետի խոսքերն է մեջբերել Enganche-ն: