Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Դոհայում շարունակվում է թենիսի ATP 250 շարքի մրցաշարը։
Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը 1/8 եզրափակչում 6-4, 6-2 հաշվով հաղթել է Միխայիլ Կուկուշկինին ու քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել։ Հաղթանակ է տարել նաև Ֆերնանդո Վերդասկոն։ Իսպանացի թենիսիստը երեք սեթում առավելության է հասել Ֆիլիպ Կրախինովիչի նկատմամբ։
Դեռևս երեկ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև Ստեն Վավրինկան։ Շվեյցարացին առավելության էր հասել Ժերեմի Շարդիի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան հինգշաբթի։