«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1-3) Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում։
«Ոչ ոք չի ուզում պարտվել։ Ոչ ոք դաշտ դուրս չի գալիս պարտության համար։ Բոլորը գիտեն, որ մենք ուզում ենք հաղթել։ Թիմը պայքարում է։ Մենք պետք է շարունակենք այդպես։ Այլ ձև չկա։
Հնարավոր է՝ մենք խաղում ենք մեր հնարավորությունների 50 տոկոսով, սակայն պետք է շարունակենք աշխատել առաջընթաց գրանցելու համար»,-Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» միակ գնդակը «Ման․ Սիթիի» դեմ խաղում հեղինակել էր հենց Ռեշֆորդը։