«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը կարող է հայտնվել Թուրինի «Յուվենտուսում», հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ ակումբները արդեն սկսել են բանակցությունները:
«Ինտերը» և «Ռոման» նույնպես հետաքրքրված են բելգիացի 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Մերտենսի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսը:
Իտալիայի այս առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման և դարձել՝ 4 գոլի հեղինակ: