Անգլիական «Վեսթ Հեմի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Արտուր Մասուակուն կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն, հաղորդում է L’Équipe-ը:
ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ 26-ամյա պաշտպանը նախկինում հանդես է եկել Ֆրանսիայի առաջնությունում: 2013/14 մրցաշրջանում նա խաղում էր «Վալենսիենի» կազմում:
Հավելենք, որ Մասուակուն Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում և դարձել ՝ 1 գոլային փոխանցման հեղինակ: