Գերմանական «Հոֆենհայմը», օգտվելով Բունդեսլիգայում դադարից, ընկերական հանդիպում անցկացրեց հոլանդական «Ֆեյենորդի» հետ:
Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանը խաղին չմասնակցեց:
80-րդ րոպեի դրությամբ գերմանական թիմը հաղթում էր 2-0 հաշվով, սակայն հաջորդ 9 րոպեի ընթացքում հոլանադական թիմը 3 գնդակ խփեց ու գերկամային հաղթանակ տոնեց:
Հյուրերից դուբլ ձևակերպեց Արարատ-Արմենիայի կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգի եղբայրը՝ Լուսիանո Նարսինգը: Տանտերերից աչքի ընկան Բաումգարտներն ու Ռուդին: