Հռոմի «Լացիոն», «Բրեշիայի» դեմ խաղում երկրպագուների ռասիստական պահվածքի պատճառով, տուգանվել է 20.000 եվրոյով:
Հիշեցնենք, որ խաղի ժամանակ հյուրերի «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի հասցեին անընդհատ հնչել են վիրավորական խոսքեր, ինչի պատճառով մրցավարը մի քանի րոպե դադարեցրել է հանդիպումը:
Հանդիպումից հետո «Լացիոն» սկսել է զբաղվել մեղավորների փնտրտուքով: