«Էվերթոնի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմի ցուցադրած խաղից Անգլիայի գավաթի 3-րդ շրջանի «Լիվերպուլի» դեմ խաղում (0-1):
Երկուշաբթի օրը «իրիսների» յոթ երկրպագու եկել են թիմի մարզաբազա՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլիստների հետ։ Սակայն երկրպագուներին թույլ չեն տվել հանդիպել ֆուտբոլիստներին։
Փոխարենը երկրպագուների բողոքները լսել է «Էվերթոնի» սպորտային տնօերն Մարսել Բրանդսը։
Հիշեցնենք, որ «Էվերթոնը» մրցաշրջանի ընթացքում փոխել է գլխավոր մարզչին։ Ներկա պահին թիմը գլխավորում է Կառլո Անչելոտին։