Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հունվարին չի լքի ակումբը:
Ակումբում կարծում են, որ հունվարին 19-ամյա խաղացողին համարժեք փոխարինող խաղացող չեն կարող գտնել, իսկ ամռանը տրանսֆերը միանգամայն իրատեսական է:
Սանչոյի տրանսֆերով հետաքրքրված են մանչեսթերյան 2 ակումբները, «Չելսին», ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Բարսելոնան»: Սանչոյի գործող պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թ-ը: