«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին:
Ըստ լրագրող Մանուել Բոնկեի, գերմանական ակումբն արդեն առաջարկ է արել «քաղաքաբնակներին»` 25-ամյա պորտուգալացուն վարձակալելու վերաբերյալ: Սակայն «Սիթին» ցանկանում է վաճառել խաղացողի ամբողջական տրանսֆերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանսելուն կարող է վերադառնալ «Վալենսիա»: