Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Սևիլիայի» հարձակավող Մունաս Դաբբուրը տեղափոխվել է «Հոֆենհայմ»: Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 12 միլիոն եվրո:
Դաբբուրը «Սևիլիա» էր տեղափոխվել անցյալ ամռանը «Զալցբուրգից»` 17 միլիոն եվրոյի դիմաց, բայց չկարողացավ ամրապնդվել իսպանական ակումբի հիմնական կազմում:
Այս մրցաշրջանում Մունասը «Սևիլիայի» կազմում անցկացրել էր 9 հանդիպում ՝ առանձնանալով երեք գոլով և երկու գոլային փոխանցումներով: