Ըստ Tuttomercatoweb-ի, «Չելսիի» ներկայացուցիչները ներկա են եղել Ա Սերիայի 18-րդ տուրի «Ատալանտա»-«Պարմա» հանդիպմանը:
Լոնդոնյան ակումբի սկաուտներին հետաքրքրել է «Ատալանտայի» գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը: Նշվում է, որ «Չելսիի» ղեկավարությունը հիացած է այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստի խաղով: Գոսենսով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»:
Գոսենսն այս մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում «Ատալանտայի» կազմում, խփեկ 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: