Այսօր`հունվարի 7-ին, Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ն վերադարձել է ձմեռային արձակուրդից և սկսել է 2019/20 թթ․ մրցաշարի 2-րդ փուլի նախապատրաստական ուսումնամարզական հավաքը Գյումրու Ֆուտբոլի Ակադեմիայում:
Այս ընթացքում թիմը կանցկացնի 3 ընկերական հանդիպումներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Այնուհետև «Շիրակը» փետրվարին կմեկնի արտերկրյա հավաքի: