«Շիրակ» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը իվուարցի կիսապաշտպան Մուսսա Փոլ Բակայոկոյի հետ: Այս մասին հայտնում է Գյումրիի թիմի մամուլի քարտուղարությունը:
Նա «Շիրակի» կազմում հանդես էր գալիս 2017 թվականից։ Այս տարիների ընթացքում Մուսսան մասնակցել է 82 հանդիպման և հեղինակել է 20 գոլ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Բակայոկոյն կատարած աշխատանքի համար և մաղթում նոր հաջողություններ նրա կարիերայի հետագա ընթացքում: