Ալժիրի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը France Football-ի կողմից ստացել է մրցանակ:
Ֆրանսիական պարբերականը Մահրեզին ճանաչել է լավագույնը «Մաղրիբի լավագույն ֆուտբոլիստ 2019» անվանակարգում (Մաղրիբ`հյուսիս-արևմտյան Աֆրիկայի երկրների ընդհանուր անվանում. Մավրիտանիա, Արևմտյան Սահարա, Մարոկկո, Ալժիր, Թունիս, Լիբիա):
2019 թվականին Մահրեզը հաղթել է Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը, ինչպես նաև օգնել է իր հավաքականին նվաճել Աֆրիկայի Ազգերի Գավաթը:
Ռիյադն այս մրցանակը ստացել է երրորդ անգամ: Նախկինում նա արդեն հաղթել էր այդ անվանակարգում 2015 և 2016 թվականներին: